Մալայզիայի նախկին վարչապետ Նաջիբ Ռազաքի առանձնատներում հատուկ գործողության ընթացքում ոստիկանությունը 72 պայուսակ է առգրավել՝ լի արժույթով և ոսկե զարդերով։ Այս մասին ուրբաթ, մայիսի 18-ին հայտնել է տեղական Star պարբերականը՝ վկայակոչելով տնտեսական հանցագործությունների հետաքննության ոստիկանության բաժնի ղեկավարին։
«Մենք դիզայներական պայուսակների 284 տուփ ենք հայտնաբերել։ Ստուգումից հետո պարզ դարձավ, որ 72 պայուսակներում տարբեր արժույթներ կան, ներառյալ՝ մալայզիական ռինգիտ և ԱՄՆ դոլար, ժամացույցներ ու թանկարժեք զարդեր»,-ասվում է հաղորդագրությունում։
Պայուսակները պատկանել են Louis Vuitton և Birkin ապրանքանիշերին։







































