ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հայտնել է, որ սխալ է համարում անցյալի և ժամանակակից ֆուտբոլի մեծագույն ֆուտբոլիստների միջև կատարվող համեմատությունը:
Պլատինին նշել է, որ իր ֆուտբոլային կուռքն է եղել Հոլանդիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յոհան Կրուիֆը:
«Յուրաքանչյուր ֆուտբոլասեր իր սիրելի ֆուտբոլիստն ունի: Ինձ համար այդպիսին էր Կրուիֆը, իսկ ավելի երիտասարդները հիշում են Զինեդին Զիդանին: Շատերն էլ երկրպագել են Մարադոնային:
Ես կարծում եմ, որ անիմաստ է համեմատել Լիոնել Մեսսիին ևՊելեին, Մարադոնային և Կրուիֆին, ինձ և Զինեդին Զիդանին: Մենք տարբեր ֆուտբոլիստներ ենք: Չէ՞ որ ոչ ոք Խուլիո Իգլեսիասին չի համեմատում Rolling Stones-ի հետ»,- ասել է Պլատինին:









































