Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին դեռ չեն ամուսնալուծվել։ Բայց, ըստ երևույթին, պատճառը ջերմ զգացմունքները չեն։
Հայտնի զույգը դեռևս 2016-ի սեպտեմբերին խզեց հարաբերությունները։ Այնուամենայնիվ, պաշտոնապես Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին դեռ ամուսիններ են։ Աղբյուրի խոսքով՝ վեճի առարկա է ընտանիքի ունեցվածքը, գրում է Life & Style Weekly-ն։

Աղբյուրն ասել է, որ ընտանեկան կապերը խզել խանգարում է Ֆրանսիայի հարավում գտնվող Շատո Միրվալ ագարակը։ Ամուսինները այն՝ խաղողի այգու հետ միասին, ձեռք են բերել 2009-ին, 60 մլն դոլարով, երբ պաշտոնապես ամուսնացած չէին։
Անջելինան ցանկանում է վաճառել այն և կիսել գումարը, իսկ Փիթը չի ցանկանում վաճառել ագարակը։ Բրեդն իսկապես սիրում էր վերանորոգել տարածքի շինությունը և աշխատել գինեգործների, ինչպես նաև ձիթենու բուսական յուղ արտադրողների հետ։ Նա հետևում է յուրաքանչյուր բերքի և ցանկանում է պահպանել այն։ Դա միակ բանն է, որ Բրեդ Փիթը ցանկանում է չվաճառել։









































