ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ ամերիկացիները միշտ չէ, որ գոհ են մայրաքաղաքում քաղաքական գործիչների գործունեությունից: Նա իր նախագահության հաջորդ 3 տարիները խոստացել է նվիրել երկրում տնտեսական խնդիրների դեմ պայքարին: Այս մասին գրում է Associated Press-ը:
«Վերջին մի քանի ամիսների ընթացքում ոչ ոք իրեն արժանավայել չի պահել: Զարմանալի չէ, որ Վաշինգտոնում ամերիկացի ժողովրդի դժգոհությունը ռեկորդային ցուցանիշների է հասել»,- ասել է Օբաման:
Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ը լուրջ մարտահրավերների հետ է բախվել տնտեսական ոլորտում: Ամենաաղքատ և ամենահարուստ ամերիկացիների եկամուտների միջև տարբերությունը շարունակում է աճել՝ ասել է ԱՄՆ նախագահը:










































