«Եվրամայդանի» մասնակիցները ավտոմեքենաների օգնությամբ արգելափակել են Կիևում «Բերկուտի» հատուկ ստորաբաժանումների բազայի ելքերը և Վասիլկովե ավիացիոն քոլեջի ռազմական հատվածը:
Համացանցում տեղադրված տեսագրությունում երևում է, թե ինչպես են մոտ 10 ավտոմեքենա կանգնել «Բերկուտի» բազայի դարպասների առջև և որոշ ժամանակ ազդանշաններ արձակել:
Ցուցարարներն արգելափակել են նաև Վասիլկովե ավիացիոն քոլեջի ռազմական հատվածը:
Ակտիվիստների խոսքերով՝ այդ հատվածում գտնվում են հատուկ նշանակության ջոկատների 33 ավտոբուսներ, որոնք պետք է ուղևորվեին Անկախության հրապարակ:
Այս մասին գրում է Korrespondent.net կայքը:










































