ԱՄՆ գլխավոր վիրաբույժ Ջերոմ Ադամսը Delta Airlines ավիաընկերության ինքնաթիռով թռչելու ժամանակ օգնել է անծանոթ մարդու, երբ ուղևորներից մեկին շտապ բուժօգնություն է հարկավոր եղել:
Դեպքը տեղի է ունեցել Ատլանտայից Միսիսիպիի Ջեքսոն քաղաք ճանապարհին։ Ադամսն իր Twitter-ի էջում գրել է, որ բորտուղեկցորդները սկսել են հարցնել, թե արդյոք ներկաների շարքում բժիշկ կա։
«Իհարկե, նա կար։ Այժմ հիվանդն իրեն լավ է զգում, իսկ ես՝ որպես ԱՄՆ առողջապահության ծառայության սպայական կորպուսի օրինակելի անդամ, ուրախ էի օգնել», – գրել է բժիշկը։
Ադամսը Միսիսիպիի Ջեքսոն քաղաք էր ուղևորվում այնտեղի համալսարանում ելույթ ունենալու համար։ Այնտեղ նա պետք է խոսեր օփիոիդային ճգնաժամի դեմ պայքարի իրենց որդեգրած քաղաքականության մասին։
ԱՄՆ գլխավոր վիրաբույժի պաշտոնում Ադամսին առաջադրել է հենց նախագահ Դոնալդ Թրամփը։








































