Instagram սոցցանցը նոր՝ «կիսվելու» գործառույթ է գործարկել։ Օգտատերերը կկարողանան կիսվել հրապարակումներով՝ Stories բաժնի նորությունների ժապավենից՝ դրանք սեփական մեկնաբանություններով ուղեկցելով։ Ընդ որում, օգտատիրոջ ընկերները կարող են տեսնել, թե ով է արել հրապարակումը և նրա էջը մտնել։ Այն դեպքում, երբ օգտատերը չի ցանկանում, որ իր գրառումներով կիսվեն, նա կարող է հավելվածի կարգավորումներում միացնել հատուկ գործառույթը։










































