Գիտնականները հետազոտություն են իրականացրել, որի արդյունքում պարզվել է, որ սննդակարգում թաղանթանյութի մեծ քանակությունը զգալիորեն նվազեցնում է գրիպով վարակվելու և դրա հետ կապված բարդությունների հետևանքով մահերի հավանականությունը: Այդ մասին ասվում է Immunity ամսագրում հրապարակված հոդվածում:
«Մենք վաղուց գիտենք, որ թաղանթանյութը և կարճ ճարպաթթուները կարող են ճնշել քրոնիկ բորոբոքումները, այդ թվում ասթման և ալերգիան: Վերջին տարիներին բժիշկները սկսել են ակտիվ կերպով ստուգել այդ բացահայտումները կլինիկական հետազոտությունների շրջանակում»,- պատմում է Շվեյցարիայի Լոզանի համալսարանի աշխատակից Բենջամին Մարսլենդը:
«Մեզ խիստ զարմացրել էր, որ թաղանթանյութը «անջատում է» իմունային համակարգի մի մասը, որը կապված է ալերգիկ ռեակցիաների հետ, և ակտիվացնում է համակարգի մյուս մասի աշխատանքը, որը պատասխանատու է վարակների դեմ պայքարի համար»,- ավելացրել է կենսաբանը:












































