Բնական պաշարներով հարուստ Կասպյան տարածաշրջանը շատ գրավիչ է ներդրումների համար: Ստամբուլում անցկացվող Կասպյան ֆորումի բացմանը այս մասին հայտարարել է Թուրքիայի մաքսային և առևտրի նախարար Հայաթի Յազիջիին՝ հաղորդում է Trend-ը:
Նրա խոսքով՝ երկրները շարունակում են ամրապնդել տնտեսական կապերը և ընդլայնել փոխադարձ առևտուրը, ինչը տարածաշրջանի խաղաղության, կայունության և բարգավաճման գրավականն է:
Կասպյան ռազմավարական ինստիտուտի գլխավոր քարտուղար Հալդուն Յավաշի խոսքերով՝ Կասպյան ֆորումի անցկացումն արդիական է, քանի որ այս տարածաշրջանի դերն աշխարհում աճում է:
Ֆորումին կքննարկվեն Կասպյան տարածաշրջանում էներգետիկայի, տրանսպորտի և ֆինանսական ոլորտների պրոյեկտները, ինչպես նաև համագործակցության հեռանկարները:










































