Կատուն ամերիկյան ընտանիքին զգուշացրել է գազի արտահոսքի մասին և փրկել է նրանց կյանքը՝ գրում է WACH կայքը:

Միջադեպը տեղի է ունեցել Օհայո նահանգի Գրին Թաունշիփ քաղաքում: Կատվի փոքրիկ տիրուհին՝ Արիանան, պատմել է, որ կենդանին իր տարօրինակ մլավոցով արթնացրել է ողջ ընտանիքին: Իսկ դրանից հետո չի դադարել մլավել և դնչով փորձել է հրել ընտանիքի անդամներին դեպի դուռը: Միջանցքում Արիանան կորցրել է գիտակցությունը, նրա հայրը և եղբայրը դուրս են տարել աղջկան և փրկարարների կանչել:

Փրկարարները հայտնաբերել են, որ տան նկուղում գազի արտահոսք է եղել: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել:








































