Wednesday, 24 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Մեծ թվով մարդկանց կողմից Հայաստանում ներդրումների ձգտում կա. նախարար Մինասյան

Բավական մեծ թվով անձանց կողմից Հայաստանում ներդրումների ձգտում կա: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ այս պահին չկա որևէ ցուցանիշի վատթարացման նշան, որը կարող է սպառնալիք հանդիսանալ երկրի տնտեսական իրավիճակի տեսանկյունից: «Մենք մեր ենթակառուցվածքները պետք է բերենք հավուր պատշաճի, որ ներգրավենք նոր ներդրումներ»,-ասաց Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ պետական արտոնություններով պայմանավորված (մաքսատուրքերից ազատում)՝ հաշվարկված շուրջ 35 միլիարդ դրամի ներդրում է առկա, աջակցության այլ գործիքներով, որոնք վերաբերում են վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմանը և ԱԱՀ-ի հետ վերադարձներին, կամփոփվեն առաջիկա երեք օրերին:

Անդրադառնալով համակարգում իրականացվելիք փոփոխություններին՝ Արծվիկ Մինասյանը նշեց, որ առաջիկայում ավելի համալիր կերպով հանդես կգան՝ ներառյալ կառավարության ծրագրում իրենց առաջարկությունները ներկայացնելը: Նրա խոսքով՝ իրենց ծրագրում կլինեն ինչպես նոր մոտեցումներ, այնպես էլ կապահովեն նախորդ կառավարության որդեգրած ուղղություններում և ոլորտներում իրականացվող ծրագրերի շարունակությունը: «Նոր ծրագրում կլինեն նաև նոր մոտեցումներ, այդ թվում՝ հակամենաշնորհային քաղաքականության մասին»,-հավելեց նախարար Մինասյանը:

Բնապահպանության նախարարի 19-ամսյա փորձն էլ նրան տվել է այն համոզումը, որ կայուն զարգացման հենասյուները՝ սոցիալական ներառականությունը, տնտեսական աճը, բնապահպանական կայունությունը, ճիշտ պահելով է, որ կարելի է հասնել կայուն աճի:

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրին, որը մայիսի 17-ին ստորագրվել է Աստանայում, որով ապրանքների լայն շրջանակի համար կկիրառվի զրոյական կամ արտոնյալ մաքսատուրքերի ռեժիմ, ապա, ըստ Մինասյանի, այն նոր հնարավորություններ կբացի Հայաստանի համար: Մի կողմից՝ Հայաստանի տարածքն օգտագործելու տեսանկյունից, մյուս կողմից՝ «Մեղրի» ազատ առևտրի գոտում արտադրություններ հիմնելու և ծառայություններ մատուցելու առումով: Նա հայտնեց, որ այդպիսի համաձայնագիր է նախատեսված նաև Չինաստանի և ԵԱՏՄ-ի միջև:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում