ՀՀ նորանշանակ դատախազ Գևորգ Կոստանյանը որոշել է «սերժապատել» ՀՀ դատախազությունը: Այս տարվա նոյեմբերի 12-ին նրա գլխավորած ՀՀ դատախազությունը պայմանագիր է կնքել «Տիգրան Մեծ հրատարակչություն» ՓԲԸ-ի հետ, ըստ որի, վերջինս պետք է Սերժ Սարգսյանի 100 հատ դիմանկար մատակարարի դատախազությանը:
Այս մասին այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթն ու հավելում, որ փաստը ուշագրավ է նրանով, որ Գևորգ Կոստանյանը գլխավոր դատախազի պաշտոնին նշանակվել է հոկտեմբերի մեկին և դրանից հետո Սերժ Սարգսյանի 100 դիմանկարների գնումը դատախազության իրականացրած միակ գործարքն է «Մեկ անձից իրականացվող գնումներ» տողով:
Ընդհանրապես, «Մեկ անձից կատարվող գնումները» իրականացվում են այն ժամանակ, երբ կարիք կա անհետաձգելի գործարք անել, երբ անհնար է ժամանակ կորցնել գնման մրցույթ հայտարարելու, հաղթողին որոշելու համար:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:









































