Wednesday, 01 07 2026
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել

«Հայկական Շվեյցարիայից» մինչև Արցախ. համացանցում են CNN-ի ռեպորտաժի մասին պատմող տեսանյութերը

Արցախ այցելությունից մինչև Ադրբեջանի «սև ցուցակ»-ում հայտնվելը, հայկական լավաշից մինչև ավանդական կերակրատեսակների պատրաստումը, «հայկական Շվեյցարիայում» լինելուց մինչև նորարարական կրթության հետ ծանոթությունը, և այդ ամենը հայտնի հայ երաժիշտ Սերժ Թանկյանի ուղեկցությամբ. CNN-ի հաղորդավար Էնթոնի Բուրդենի կողմից նկարահանված ֆիլմը խոստանում է բացահայտել Հայաստանի ու Արցախի ամենագողտրիկ անկյունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ամերիկյան հեղինակավոր CNN հեռուստաընկերության «Էնթոնի Բուրդեն. անծանոթ տեղանքներ» հեռուստահաղորդման թրեյլերներն արդեն համացանցում են: Հայաստանի մասին պատմող էպիզոդն ամբողջությամբ կցուցադրվի մայիսի 20-ին:

«Ցեղասպանություն, պատերազմ, երկրաշարժ, Հայաստանը շատ բան է տեսել»,- նշել է հեղինակը: Անդրադառնալով արցախյան հակամարտությանը՝ նա ընդգծել է, որ դա ինչ-որ աշխարհաքաղաքական հակամարտություն չէ քարտեզի վրա, դրանից անմասն չի մնացել ոչ մի ընտանիք:

Եվ չնայած շատ հայեր թողնում են Հայաստանը՝ Բուրդենը համոզված է, որ սա մի վայր է, որը մեծ զգացմունքներ է առաջացնում միլիոնավոր սփյուռքահայերի շրջանում:

«Ես տարիներ շարունակ լսել եմ այս երկրի մասին: Ինձ ասում էին. «Ե՞րբ ես գնալու Հայաստան, ե՞րբ ես գնալու Հայաստան»: Վերջապես ես այստեղ եմ»,- նշել է Բուրդենը:

Բուրդենը պատմում է, որ Հայաստանը փոքր, քրիստոնյա երկիր է՝ շրջապատված գերազանցապես ոչ քրիստոնյա հարևաններով՝ Ադրբեջան, Իրան, Թուրքիա: Հեղինակն անդրադառնում է Հայաստանի՝ Թուրքիայի հետ ունեցած բարդ հարաբերություններին, ընդգծելով, որ Հայաստանի՝ այդ երկրի հետ կապված սարսափելի պատմությունը հայ ժողովրդի ինքնությունը պայմանավորած կենտրոնական ու վերջանական կետերից է: Խոսելով 103 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանության մասին՝ Բուրդենն ընդգծում է, որ Թուրքիան հերքում է դա՝ ասելով, որ կատարվածը պատերազմի հետևանք է:

Խոսելով Հայաստանի մայրաքաղաք Երևանի մասին, որն ունի 1 մլն բնակչություն, նա շեշտում է, որ հեռվում մշտապես երևացող Արարատ սարը մշտական հիշեցումն է այն մասին, թե ինչ է տեղի ունեցել դրա հակառակ կողմում:

Հեղինակը նշում է, որ Հայաստան այցի շրջանակում հայտնի հայ երաժիշտ Սերժ Թանկյանն օգնել է իրեն ճանաչել երկիրը:

Մեկ այլ տեսանյութում ներկայացվում է Հայաստանի խոհանոցը: Էնթոնի Բուրդենը և Սերժ Թանկյանը փորձում են հայկական խոհանոցի տարբեր ուտեստներ:

«Ահա թե ինչպես են Հայաստանում ստեղծվում գինին և սպիրտային խմիչքները». հայ արտադրողները պատմում են ալկոհոլային խմիչքներ պատրաստելու, սեղանի շուրջ կենացներ ասելու ավանդույթների մասին:

Տեսանյութերից մեկում հեղինակն անդրադառնում է Արցախ այցելության հետ կապված պաշտոնական Բաքվի կողմից բարձրացված մեծ աղմուկին: «Այս տարածաշրջան այցելությունը շարունակում է շատ զգայուն հարց լինել, մասնավորապես ադրբեջանցիների համար: Միայն այստեղ այցելելով ես, ինչպես ավելի ուշ կարդացի թերթերում, պաշտոնապես դարձա «ոչ ցանկալի անձ» Ադրբեջանում»,- նշում է Բուրդենը: Նա պատմում է, որ Արցախի ավանդական ուտեստներից է համարվում ժենգյալով հացը:

«Հայաստան. երկիր, որն ունի ազգային հաց». այսպես Բուրդենը խոսում է հայկական լավաշի մասին՝ ընդգծելով, որ այն ցանկացած հայկական սեղանի անբաժան մասն է: Հեղինակը նշում է, որ լավաշը պատրաստվում է թոնրի մեջ, իսկ դրա ավանդույթները փոխանցվում են սերնդեսերունդ: Նա այցելում է նաև հայկական ավանդական շուկա, ապա ներկայացնում ղափամա պատրաստելու հմտությունները:

«Կրթությունը նոր Հայաստանում». հեղինակը պատմում է ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասին՝ նշելով, որ Հայաստանի տարբեր շրջաններում գործող կենտրոններում ներգրավված է 14 հազար հայ երեխա, ընդ որում, այստեղ կրթությունն անվճար է:

Հեղինակը հաջորդ տեսանյութում պատմում է Սևանա լճի, ապա արդեն «հայկական Շվեյցարիայի»՝ Դիլիջանի մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում