Ես 3 օրվա նախարար եմ, ակլիմատիզացիան չեմ անցել դեռ: Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեցգյուղատնտեսության նորանշանակ նախարար Արթուր Խաչատրյանը:
Նրա խոսքով, կադրային փոփոխություններն ինքնանպատակ չեն. «Պետք է հստակ հասկանանք, վերջնականացնենք խնդիրները, որ դրվելու են աշխատակազմի առջեւ, եթե աշխատակազմի անդամները և՛ հայեցողական, և՛ քաղաքական պաշտոնները կարողանան այդ խնդիրները լուծել, բնականաբար, ինքնանպատակ փոփոխելու խնդիր չկա»,-ասաց նախարարը:









































