ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը հայտարարություն է տարածել՝ կապված ընտրողների ցուցակների հետ կապված փոփոխությունների մասին:
«Շուտով կարևոր փոփոխություն, որը նպաստելու է նաև ընտրողների ցուցակների նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը: ԱԳՆ-ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ-ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶԻՆԿՈՄԻՍԱՐԻԱՏ եռակի կապի հենքի վրա գործարկվելու է հյուպատոսական հաշվառման էլեկտրոնային համակարգը, որը հնարավորություն է ընձեռելու առանց հյուպատոսական ծառայություն ներկայանալու՝ տնից՝ էլեկտրոնային եղանակով կանգնել հյուպատոսական հաշվառման:
Այն դեպքում, երբ քաղաքացին կընտրի 183 օրից ավելի ժամկետով հյուպատոսական հաշվառման կանգնելու եղանակը, տվյալներն ավտոմատ եղանակով փոխանցվելու են ոստիկանություն. այդ դեպքում անձը կհանվի ՀՀ բնակության վայրի հաշվառումից և կհաշվառվի օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեով:
Ովքեր կհաշվառվեն այլ պետության հասցեով, չեն ընդգրկվի ընտրողների ցուցակներում:
https://www.facebook.com/mnacakan.bichakhchyan/posts/940607302768058






































