Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Հայաստանի նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն ու երաշխավորումն է. Արտակ Զեյնալյան

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մայիսի 16-ին մասնակցել է Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրի ընդունման 70- ամյակին նվիրված փառատոնի բացման պաշտոնական արարողությանը: Այս մասին  տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից

«Հոդված 3 իրավունքի փառատոնը», որն այս տարի կրում է «Երիտասարդ, արի՛ սովորենք» խորագիրը կազմակերպվել  էր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ համագործակցությամբ:

Նախարար Արտակ Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել «Հոդված 3» ակումբի հիմնադիրներին և նշել, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում իր  ամենասիրած  հոդվածը հենց  երրորդն է, որտեղ ամրագրված  է, որ մարդը բարձագույն արժեք է, որ Հայաստանի Հանրապետությունն ապահովում ու պաշտպանում է մարդու իրավունքները, և որ հանրային իշխանությունը  սահմանափակված է  անմիջականորեն գործող իրավունքով: Նախարարի խոսքով, Հայաստանի Հանրապետության բովանդակությունը, իմաստը, նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունը, մարդու իրավունքների երաշխավորումն ու ապահովումն է: «Երբ ասում ենք բարձրագույն արժեք, պետք է գիտակցենք, որ դրան հավասար ոչինչ չկա, չի կարող հավասարության մեջ դրվել որևէ այլ համակարգ, այլ արժեք»,- ընդգծել է Արտակ Զեյնալյանը՝ վստահեցնելով, որ այսօրվա Կառավարությունը կոչված է իրականացնելու Սահմանադրության մեջ Հայաստանի ժողովրդի կողմից ներառված այդ առաջադրանքը: Նախարարի խոսքով, նոր Կառավարությունը խնդիր է դրել, որպեսզի  համաժողովրդական պայքարի արդյունքում արձանագրված բոլոր հարցերը ներառվեն Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության ծրագրում և լուծվեն:

Փառատոնի բացման արարողությանը ներկա են եղել նաև  ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը, այլք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում