Իտալիայի Սահմանադրական դատարանը հանրապետության գործող ընտրական օրենսդրությունը ճանաչել է ոչ սահմանադրական:
Համապատասխան որոշումն ընդունվել է նախաձեռնող խմբի կողմից ներկայացված հայցի քննարկումից հետո, որը պնդում է, որ գործող օրենսդրությունը խախտում է ընտրության իրավունքը՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Ոչ սահմանադրական է ճանաչվել այն, որ առավել շատ ձայներ ստացած կուսակցությանը խորհրդարանի ստորին պալատում հատկացվում է, այսպես կոչված, «մեծամասնության մրցանակը», նաև այն, որ կուսակցությունները ներկայացնում են թեկնածուների արդեն պատրաստի ցուցակները, ինչն ընտրողին զրկում է կոնկրետ մարդու օգտին քվեարկելու իրավունքից:










































