Հատուկ «Օուշենի 8 ընկերուհիները» ֆիլմի համար Cartier ոսկերչական տունը մանյակ է ստեղծել, որը կրելու է Էնն Հեթաուեյի հերոսուհին։ Զարդի դիզայնը հիմնված է 1931 թվականի էսքիզների վրա, որոնցով ստեղծվել էր հնդկական Նավանագարա մահարաջիի մանյակը։
«Օուշենի 8 ընկերուհիները» ռեժիսոր Գերի Ռոսայի քրեական ֆիլմն է խոշոր կողոպուտի մասին, որ կազմակերպում է բացառապես կանանց թիմը։ Սանդրա Բալոկը, Քեյթ Բլանշետը, Էնն Հեթաուեյը, Հելենա Բոնեմ Կարտերը, Ռիհաննան,Դակոտա Ֆանինգն ու այլոք կերպարանափոխվում են չքնաղ հանցագործների, որպեսզի Met Gala պարահանդեսի ժամանակ գողանան ադամանդե մանյակը։










































