Լիբիայի Ազգային ասամբլեան քվեարկել է երկրում շարիաթի իսլամական օրենքները որպես գլխավոր իրավական բազա ներմուծելու օգտին, հայտնում է Reuters-ը:
Գործակալության տվյալներով՝ համապատասխան փոփոխությունները կվերաբերեն երկրի ամբողջ օրենսդրությանը և առաջին հերթին՝ Քրեական օրենսգրքին:
Պատգամավորներից մեկը նշել է, որ բոլոր պետական հաստատությունները պետք է ժամանակի ընթացքում սկսեն կենտրոնանալ դրա վրա:
Սպասվում է, որ ըստ շարիաթի փոփոխությունները շուտով կներմուծվեն:








































