Thursday, 25 06 2026
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞
14:50
Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Ուրսուլա դեռ Լայենի և Մարթա Կոսի հետ Երևանում․ վարչապետի պարզաբանումը
14:30
Դիաս Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար
Եթե հարցերն արագ չկարգավորենք, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու է անխուսափելի․ վարչապետ
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Մարդիկ կունենան հնարավորություն ֆինանսավորել ԶԼՄ-ներին, կուսակցություններին և ՀԿ-ներին․ վարչապետ
13:50
ԱՄՆ-ն 25 միլիոն դոլար կներդնի Փոթիի նավահանգստի ընդլայնման համար
ՀՀ-ի և Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան է դրել կալուգացի օլիգարխը, ոչ թե ես
13:30
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
«Ես քեզ եմ տալիս, դու քու ձեռով կանես ինչ անում ես»․ ընտրակաշառքի նոր դեպքեր՝ ԲՀԿ-ում․ ՀԿԿ
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 290-ը
Հայաստանում բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանն ավարտվում է․ Փաշինյան
Երևանում և Արմավիրի մարզում քամին տապալել է ծառեր
ԵԱՏՄ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի՝ մշակույթի հարցերով տեղակալը Փարիզում քննարկել են մի շարք հարցեր
Ոչ ոք չի կարող մեզ «պրետենզիա» ներկայացնել․ գնացե՛ք լրջացեք․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Սպասվում է կարճատև անձրև
ԵԱՏՄ գործընկերները Եվրամիության հետ խորացված համագործակցությունն են նախընտրում

Ստեղծվում է անկախ ուժ, որը ժողովրդին պետք է գալու. Սասուն Միքայելյանը Քաղաքացիական պայմանագրի մասին

Դեկտեմբերի 9-ին, ժամը 12.00-ին «Անի» հյուրանոցում տեղի կունենա ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի Քաղաքացիական պայմանագիր միավորման կառավարման խորհրդի ասուլիսը:

Փաշինյանը Քաղաքացիական պայմանագրի մասին հայտարարեց այս տարվա հուլիսի 24-ին, այնուհետև ձևավորվեց նաև Քաղաքացիական պայմանագիր միավորման կառավարման խորհուրդ: Այս միավորման մեջ, ինչպես հայտնի է, լինելու է նաև Սասուն Միքայելյանը, կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը: Ընդ որում, որոշ տեղեկություններով, նրանք լինելու են հենց կառավարման խորհրդի կազմում: Միքայելյանը, սակայն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ոչ հաստատեց, ոչ հերքեց, խորհրդի կազմում իր մասնակցությունը: «Կգաք ու կտեսնեք` կա՞մ խորհրդի կազմում, թե` ոչ: Իսկ մինչ դա ես պարզապես հրավիրված եմ: Ես էլ ձեր պես հրավիրված եմ, կգնանք կտեսնենք` ինչի համար են հրավիրել»:

Մեր դիտարկմանը, թե ինքը մինչ այդ մասնակցել է կազմակերպչական հարցերին, ինչի մասին մամուլը բազմիցս գրել է, չի՞ կարող ասել` ինչ է նախատեսվում, առհասարակ ինչով է զբաղվելու Քաղաքացիական պայմանագիրը դեկտեմբերի 9-ից հետո, ինչ տեղ է զբաղեցնելու քաղաքական դաշտում, հերթական ընդդիմադիր կուսակցություն է լինելու, թե ինչ-որ առանձնահատկություն է ունենալու: «Էդ մամուլն ա գրում, թե ես մասնակցել եմ: Դուք ամսի 9-ին կգաք ու կհամոզվեք` մասնակցել եմ, թե ոչ, բայց հիմա բան ասել չեմ կարող: Միայն կարող եմ ասել, որ նոր ուժ է ձևավորվում, և դա շատ հաճելի է էսօր: Անկախ մի ուժ, որը, որքանով հասկանում եմ, գիտակցում եմ, այսօր ժողովրդին, ժողովրդավարությանը պետք ա գալու»,- ասաց Միքայելյանը: Մեր հաջորդ բոլոր հարցերին Միքայելյանը նույն պատասխանն էր տալիս՝ կգաք կտեսնեք:

Ալեն Սիմոնյանը, ով միացել է քաղաքացիական պայմանագրին, ևս մանրամասների մասին խոսել չցանկացավ: «Ես հարյուրավոր քաղաքացիների պես միացել եմ Քաղաքացիական պայմանագրին, բայց որևէ մեկնաբանություն անել չեմ կարող: Ամսի 9-ին ամեն ինչ պարզ կդառնա»,- ասաց նա: Ինտրիգը փորձում են պահել մինչև դեկտեմբերի 9-ը:

Նշենք, որ Քաղաքացիական պայմանագրի անդամ կարող է դառնալ 18 տարին բոլորած ՀՀ յուրաքանչյուր բնակիչ, ինչպես նաև 18 տարին լրացած յուրաքանչյուր սփյուռքահայ: Պայմանագրին որևէ մարդու միանալը նշանակում է, որ նա անկուսակցական է կամ պայմանագրին միանալու պահից դադարեցնում է մինչ այդ ունեցած կուսակցական պատկանելությունը: Իսկ պայմանագրի պարտավորությունների մեջ մտնում է մի քանի կետ, այդ թվում` արտագաղթի նվազեցումը: Պայմանագրին միացող անձինք պարտավորվում են երբևէ չարտագաղթել Հայաստանից: Իսկ սփյուռքում բնակվող մարդու միանալը սույն պայմանագրին նշանակում է նրա պարտավորությունը՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում ձեռնարկել Հայաստան մշտական բնակության տեղափոխվելու գործընթաց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում