Մադրիդի «Ռեալ»-ը կաջակցի կիսապաշտպան Սամի Խեդիրային, ով ընթացիկ մրցաշրջանում, ամենայն հավանականությամբ, այլևս խաղադաշտ դուրս չի գա:
Մինչ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստն ապաքինվում է ծնկի ծանր վնասվածքից, «Արքայական ակումբ»-ն այդ ընթացքում պատրաստվում է բանակցություններ սկսել` նրա հետ նոր պայմանագիր կնքելու առիթով: Մադրիդցիները ցանկանում են երկարաձգել նրա հետ համագործակցությունը ևս 3 տարով` մինչև 2018 թվականը:
Բացի դժվարին ժամանակաշրջանում Խեդիրային աջակցելուց, «Ռեալ»-ն այս քայլով նաև հիասթափեցնում է նրա ծառայություններով հետաքրքրված ակումբներին, որոնց թվում են ֆրանսիական ՊՍԺ-ն ու անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն:









































