Տղամարդը մեղավոր է ճանաչվել անասնապղծության համար և դատապարտվել 10 տարվա ազատազրկման այն բանից հետո, երբ դատարան որպես վկա է հրավիրվել նրա զոհը:
Քենիայի դատարանը 28-ամյա Քաթան Կիտսաո Գոնային դատապարտել է՝ չնայած նա աղաչել է խղճալ իրեն, քանի որ կինը հաշմանդամ է և ամբողջովին կախված է իրենից:
Տուժած ածը դատարանի դահլիճում հանգիստ նայել է անկյունից, թե ինչպես են իրեն բռնաբարողին դատապարտում:
Տղամարդուն հանցանքի վայրում բռնել է տեղի բնակիչներից մեկը, որը գնացել է մոտակա թփերի մոտ կարիքները հոգալու: Թփերի մեջ նա տեսել է մերկ Կիտսաոյին՝ այծի հետ սեքսով զբաղվելիս:
Շուտով այծի տերն այլ բնակիչների հետ գնացել է դեպքի վայր:
The Star-ի հաղորդմամբ՝ այծի տերը խաղող հավաքողների օգնությամբ բռնել է հանցագործին ու կապած տարել ոստիկանություն: Զոհի բժշկական հետազոտությամբ բռնարարքը հաստատվել է:







































