«ԴԵՄ ԵՄ – ՀՀ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» նախաձեռնության Facebook-ի էջից տեղեկանում ենք, որ կազմակերպվում է կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ բողոքի երթ-ակցիա մեքենաներով:
Հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 5-ին ժամը 12:30 – ին մեքենաներով հավաքվում են Մարզահամերգային համալիրի ավտոկայանատեղիում (parking) և միասին դրոշներով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ:
Նախաձեռնության անդամները խնդրում են լինել ակտիվ և անպայման մասնակցել այս ակցիային, որի նպատակն է իրազեկել և մոտիվացնել մարդկանց կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ պայքարին միանալու համար:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի










































