ԱՄն բնակչուհին զրկվել է աշխատանից այն բանից հետ, երբ գործընկերներից մեկի աշխատանքից ազատվելու կապակցությամբ երեկույթին լուծողականով թխվածքաբլիթներ է բերել։ Այս մասին հաղորդում է M Live կայքը։
Սեյլայնի ոստիկանությունը ժամանել է ընկերության կանչով, որտեղ աշխատում էր 47-ամյա կինը։ Գործընկերներից ինչ որ մեկը հաղորդել էր ղեկավարությանը, որ նա պատրաստվում է միջոցառմանը թունավորված թխվածք բերել, և հյուրասիրությունը առգրավվել է։
Օրինապահ մարմինների աշխատակիցները հարցաքննել են աշխատակցուհուն և սպառնացել են թխվածքը փորձաքննության ուղարկել։ Սկզբում նա հերքել է թխվածքի մեջ լուծողականի առկայությունը, իսկ հետո խոստովանել է։ Խոստովանությունը նրան թույլ է տվել խուսափել պատժից։ Այնուամենայնիվ, գործատուն որոշել է նրան հեռացնել աշխատանքից։ Մյուս աշխատակիցները հաղորդել են, որ կնոջ և աշխատանքից ազատված աշխատակցի միջև լարված հարաբերություններ են եղել։
Ընկերությունում որևէ կերպ չեն մեկնաբանել միջադեպը։








































