Ճապոնիայում մաքսանենգների ցանց է բացահայտվել, որոնք ապօրինի 44 մլն դոլարի ոսկի են երկիր ներմուծել։
Ձերբակալվել է 7 կասկածյալ, այդ թվում՝ յակուձայի գանգստերները, հաղորդում է Kyodo գործակալությունը։
Հոնկոնգից տարվող ոսկին եղել է ապակե իրերի համար նախատեսված արկղերում։
Նշվում է, որ Ճապոնիայում ոսկին ավելի թանկ արժե, քան ասիական մյուս երկրներում, ինչն էլ մաքսանենգության «պահանջարկ» է թելադրում։








































