«Ծառուկյան» խմբակցությունից ոչ ոք չի գնացել գործադիր, ով գնացել է գործադիր, մեր քաղաքական թիմի հետ կապ չունի: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նրա խոսքերով՝ այս փուլում իրենք քաղաքական որոշում են կայացրել, որ մնում են խորհրդարանում. «Որովհետև շատ կարճ ժամանակ հետո, կլինի 6 ամիս, թե 7 ամիս, թե մեկ տարի հետո, լինելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մենք պետք է պատրաստվենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, մենք անելիք ունենք: Այսինքն՝ մեր շարքերը մնացել են կուռ, խորհրդարանում:
Երկրորդ, ես ԱԺ փոխխոսնակ եմ, ի՞նչ եք կարծում, կառավարություն, որը հաշվետու է պառլամենտին, և հիմա իրերի ռեալ վիճակն այնպիսին է, որ, փաստորեն, դրսում և ներսում թվերի հարաբերակցությունը տարբերվում է, երբ կառավարությունը խորհրդարանում այն ծավալի ձայներ չունի, բայց ունի ժողովրդի աջակցությունը: Մենք ներկայացնում ենք իշխանությանն աջակցող ուժերի խումբը: Հիմա ի՞նչ եք կարծում, իմ անելիքները որպես ԱԺ փոխխոսնակի, չե՞ն ավելանում»,- ասաց Մելքումյանը:
Նա նաև ընդգծեց, որ եթե մինչև հիմա կառավարությունը ռեալ հաշվետու չի եղել խորհրդարանին, հիմա ազատականացումը գալու է կառավարություն-խորհրդարան հարաբերությունների հարթություն:
Ամբողջությամբ՝ տեսանյութում։