Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Փաշինյանի «սպիտակներով» խաղը ղարաբաղյան նոր պարտիայում

Բաքուն հայտարարում է, թե պատրաստ է ինտենսիվ բանակցություններ վարել ղարաբաղյան խնդիրը շուտափույթ կարգավորելու համար. ըստ պաշտոնական հաղորդագրության, երեկ հայտնել է արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Մինսկի խմբի համանախագահներին՝ Փարիզում կայացած հանդիպման ժամանակ: «Հանդիպմանը ընդգծվեց ինտենսիվ բանակցությունները շարունակելու կարևորությունը՝ հաշվի առնելով այն, որ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում ընտրական գործընթացներն արդեն ավարտվել են», – ասել է արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը՝ հավելելով՝ նախարար Մամեդյարովը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Բաքուն պատրաստ է դրան:

Ավելի ուշ հայտարարություն է տարածել ԵԱՀԿ Մինսկի համանախագահությունը` ծանուցելով, թե ակնկալում է Հայաստանի նոր ղեկավարությանը հանդիպել հունիսին:

ԼՂ խնդրի բանակցային գործընթացը փաստացի վերսկսում է: Իհարկե, գործ ունենք հին գործընթացի շարունակության հետ, որը, սակայն, սկզբունքորեն նոր է` հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցած քաղաքական բեկումնային փոփոխությունները:

Բանակցային սեղան վերադառնում է նոր Հայաստանը` մեծ լեգիտիմություն ունեցող իշխանություններով, որոնք, անշուշտ, փորձելու են փոխել բանակցությունների թե մեթոդոլսգիան և թե բովանդակությունը:

Նախկինում ևս` Հայաստանի իշխանությունները կարևորել են ԼՂՀ վերադարձը բանակցային գործընթաց, սակայն Սերժ Սարգսյանի շուրթերից նման հայտարարությունները հնչել են` որպես հերթապահ խոսքեր, որոնք չեն արձագանքվել անգամ միջնորդների կողմից: Մայիսի 9-ին Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում, ըստ էության, օրակարգային դարձրեց բանակցային գործընթացին Ստեփակերտի մասնակցության պահանջը:

Հաշվի առնելով թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի միջազգային հեղինակության շեշտակի աճը` Փաշինյանի հայտարարությունը միանգամայն նոր իրավիճակ է ստեղծում բանակցային գործընթացում: Իհարկե, հեռու ենք այն մտքից, թե միջնորդներն ու Բաքուն համաձայնելու են Փաշինյանի պահանջին, մյուս կողմից` ուշագրավ է, որ Հայաստանի վարչապետի հայտարարության ֆոնին Մամեդյարովը, համենայն դեպս` ըստ պաշտոնական տեղեկատվության, ոչ թե դիվանագիտական դեմարշի փորձ է արել, այլ ինտենսիվ բանակցելու պատրաստակամություն է հայտնել:

Սակայն համանախագահների համար առավել հետաքրքիր է տեղեկանալ Հայաստանի նոր իշխանության տեսակետներին` հասկանալու համար, թե կարգավորման գործընթացն ինչ պոտենցիալ կարող է ունենալ առաջիկա ամիսներին: ԵՏՄ գագաթաժողովն ապացուցեց, որ Փաշինյանը հեշտ ադապտացվում է իր նոր կարգավիճակին և կարողանում է արժանապատվորեն բանակցել նույնիսկ Պուտինի հետ, որը բարդույթներ է առաջացնում անգամ փորձառու գործիչների մոտ:

Անկասկած է, որ Փաշինյանը պատրաստ է առաջին իսկ առիթի դեպքում հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, մանավանդ, որ բանակցությունների այս ռաունդում հայկական կողմն ունի առնվազն հոգեբանական առավելություն` այն առումով, որ հնարավոր բանակցությունների է մեկնում` թիկունքում ունենալով հասարակության անվերապահ աջակցությունը և իր ակտիվում ունենալով միջազգային հանրության բազմաշերտ աջակցությունը:

Սա իսկապես նոր իրավիճակ է ստեղծում բանակցային գործընթացում, որի այս փուլում օրակարգ ձևավորողը ոչ Բաքվի պատրաստակամությունն է և ոչ էլ` միջնորդների դիվանագիտական ջանքերը: Բոլորը, այդ թվում` Իլհամ Ալիևը սպասելու են Փաշինյանի խոսքին: Շախմատային լեզվով ասած` Փաշինյանը նոր պարտիան սկսելու է «սպիտակներով»:

Մյուս կողմից` ղարաբաղյան կարգավորման գործընթաց ռեստարտը տեղի է ունենում Մերձավոր Արևելքում լարվածության բազմաշերտ էսկալացիայի ֆոնին, ինչն, անշուշտ, գործընթացը դարձնում է ավելի գլոբալ խաղի մաս` դրանից բխող ռիսկերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում