Շվեյցարիայի Ալբինեն գյուղում մեծ գումար են տալիս նրանց, որոնք պատրաստ են այդ գյուղ տեղափոխել և առնվազն տասը տարի այնտեղ բնակվել, փոխանցում է replyua.net-ը։ Ներկայում գյուղում շուրջ 240 մարդ է ապրում, սակայն երիտասարդ ընտանիքներն ավելի հաճախ են քաղաքներ տեղափոխվում, իսկ տեղի տներն աստիճանաբար փոքրիկ հյուրանոցների են վերածվում։

Ընտանիքների տեղափոխության պատճառով ստիպված են եղել փակել դպրոցը, և այժմ երեխաները սովորելու համար հարևան բնակավայր են գնում։ Գյուղի իշխանությունները ծրագիր են կազմել, որը թույլ կտա բարելավել ժողովրդագրական իրադրությունը։ Գյուղ են հրավիրում ընտանիքներին (45 տարեկանից ոչ բարձր)՝ յուրաքանչյուր ծնողին 25 հազարական, իսկ երեխային՝ 10 հազարական դոլար հատկացնելով։

Ընտանիքը պետք է առնվազն տասը տարի բնակվի Ալբինենում և առնվազն 200 հազար ֆրանկ արժողությամբ կացարան ձեռք բերի։ Եթե ընտանիքը ժամանակից շուտ լքի գյուղը, ստիպված կլինի գումարը հետ վերադարձնել։












































