Հյուսիսային Կորեան չեղարկում է Հարավային Կորեայի հետ բարձրագույն մակարդակի բանակցությունները՝ Կորեայի Հանրապետության և ԱՄՆ-ի շարունակվող զորավարժությունների պատճառով։ Այս մասին հայտնել են հարավկորեական ԶԼՄ-ները։
Փհենյանը կարծում է, որ Max Thunder զորավարժությունները Հյուսիս ներխուժման փորձ են և սադրիչ քայլ՝ երկրների միջև հարաբերությունների բարելավման նախանշանների ֆոնին։
Երկշաբաթյա զորավարժությունները մեկնարկել են ուրբաթ։ Դրանցում 100 ռազմական ինքնաթիռ է գործարկվել։












































