Monday, 08 06 2026
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
22:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ
22:10
Շվեդիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
21:50
ԵՄ-ն պատրաստվում է հունիսին 9,1 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային
Լյուստրացիա կարողացանք անել, ընդդիմափոխություն՝ ոչ. մեր թիկունքում գործում էր հակառակորդը
21:30
Կոնգոյում Էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 500-ը
Ընտրակաշառք բաժանած ուժերը պատասխանատվություն են կրելու. մեծագույն հանցանք է գործվել
Իսրայելը պատրաստ է Իրանի հետ պատերազմի վերսկսման
20:50
ՆԱՏՕ-ի կործանիչները խոցել են Լատվիայի օդային տարածքում հայտնված դրոնը
20:30
ԱՀԿ-ի ղեկավարը ժամանել է էբոլա վիրուսի տարածման երկիր համարվող Ուգանդա
20:10
Իրաքը փակում է երկրի օդային տարածքը
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Սիրիան երկարաձգել է օդային տարածքի սահմանափակումները
Հայաստանը ընտրեց շարունակականությունը և հաստատեց իր եվրոպամետ ուղղությունը. Լեհաստանի վարչապետ
19:30
Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին
Այլևս երբեք ՀՀ քաղաքացին ընտրակաշառքի միջոցով չի ձևավորելու իշխանություն. Տիգրան Ավինյան
19:10
ՆԱՏՕ-ն մեկնարկել է Ramstein Flag 2026 ռազմաօդային զորավարժությունները
18:50
Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները
Ողբերգություն է՝ 38 տոկոս Մոսկվան ստացավ ՀՀ ԱԺ-ում. փաստացի հաղթեց փողը, ոչ թե գաղափարը
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները

Զարուհի Փոստանջյանին հետաքրքրում է՝ ինչո՞ւ են ռուսական դրոշները շարունակում կախված մնալ

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը դեկտեմբերի 4-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց՝ Իրանի դեսպանն օրերս հիշեցրել էր, որ մոտ վեց տարի առաջ Զարգացման հայկական բանկը մեկուկես միլիոն դոլար է հատկացրել հայ-իրանական երկաթուղու շինարարական աշխատանքների համար, ապա հետաքրքրվեց՝ ի՞նչ փուլում են դրանք: Պատգամավորին նաև հետաքրքրում էր՝ ինչո՞ւ են ռուսական դրոշները շարունակում մնալ կախված:

«Միգուցե այս տրամաբանության ներքո էլ օտարներին մեր ունեցվածքը վաճառելու այս հարցն է ծագել: Իհարկե, ես դեմ եմ, որ ՀՀ պատկանող ունեցվածքը վաճառվի օտարներին, կապ չունի՝ դա լինի ՌԴ-ն, թե ԱՄՆ-ը, մենք պարզապես ուզում ենք իմանալ՝ այս ամենն իրար հետ ինչ կապ ունեն, մինչև հիմա այս դրոշակներն ինչո՞ւ են շարունակում մնալ կախված»,- ասաց նա: Ի պատասխան՝ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նշեց, որ Իրանի դեսպանը երկաթուղու մասով ասել է, որ իրենք մեկուկես միլիոն դոլար ներդրել են տեխնիկատնտեսական հիմնավորումներն անելու համար, աշխատանքներն ավարտված են, շուտով կներկայացվեն նաև հանրությանը: Նրա խոսքով՝ դեսպանը հայտարարել է, որ բանակցությունների միջոցով հասել են նրան, որ իրանական կողմն ամբողջ Իրանի տարածքում 160 կմ երկարությամբ երկաթգիծը պետբյուջեի հաշվին կկառուցի, և եթե հայկական կողմը համապատասխան ֆինանսներ կարողանա հայտագրել և սկսել, ապա իրենք էլ իրենց կողմից զուգահեռ կսկսեն աշխատանքները: Ըստ նախարարի՝ գազի վերաբերյալ Իրանի դեսպանն ասել է՝ այն քանակության գազը, ինչ Հայաստանին պետք է, իրենք կարող են տրամադրել, իրոք իրենց տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս, որ անհրաժեշտ քանակի ներքին սպառումն ապահովելու համար գազ ներկրեն Հայաստան:

«Դեսպանը նաև մի բան էլ ասաց, որ գազը վաճառում են միջազգային գներով, որը շատ ավելի թանկ է, քան այն գինը, ինչ մենք այսօր ունենք ՌԴ-ից ներկրելու համաձայնությամբ: Այս առումով իրանական գազի գներն ուղղակի մեզ համար ձեռնտու չեն: Սա է պատճառը, որ մենք մեծ քանակի գազ ուղղակի չենք կարող ներկրել»,- ասաց նա:

«Որոտան» կասկադի վաճառքի մասին լուրերին անդրադառնալով՝ նախարարը նշեց, որ որևէ մեկի կողմից նման հայտարարություն չի արվել, պարզապես ամերիկյան կողմը ցանկություն է հայտնել, և վաճառքի հետ կապված՝ բանակցություններ են ընթանում ամերիկյան կողմի հետ, իսկ ՌԴ-ի հետ բանակցություններ այս պահի դրությամբ չկան: Փոստանջյանին պատասխանները դուր չեկան, նա հետաքրքրվեց. «Քանի՞ տարի է պետք ձեր կառավարությանը, վաթսուն տարի՞, ե՞րբ է կառավարությունն ունենալու գումար, որ իրականացնի շինարարական աշխատանքները երկաթուղու, որ կարևոր նշանակություն ունի մեր համար»:

Ռուսական դրոշների՝ դեռևս կախված լինելու մասին խոսելով՝ Մովսիսյանը նշեց՝ պատճառն այն է, որ Հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումը երկու օր տևեց, այսօր արդեն դրանք հեռացվում են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում