Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին մեղադրել է քաղաքական խտրականության և պաղեստինցիների նկատմամբ հանցագործությունների մեջ:
«Նեթանյահուն քաղաքական խտրականություն իրականացնող պետության վարչապետ է, որը 60 տարվա ընթացքում ՄԱԿ-ի բանաձևերի խախտմամբ բռնազավթում է անպաշտպան մարդկանց տարածքները: Նրա ձեռքերին պաղեստինցիների արյունն է, և նա չի կարող թաքցնել հանցագործությունները՝ հարձակվելով Թուրքիայի վրա: Ցանկանո՞ւմ եք մարդկություն սովորել. կարդացեք 10 պատվիրանները»,- Twitter-ի իր էջում գրել է Էրդողանը։
Ավելի վաղ պաշտոնական Անկարան ցանկություն է հայտնել, որպեսզի Իսրայելի դեսպանը լքի Թուրիքիայի տարածքը:










































