Չինացի օդաչուն ստիպված է եղել արտակարգ պայմաններում իջեցնել ինքնաթիռը՝ գրում է iz.ru-ն:
Օդաչուն նվազեցրել է ինքնաթիռի արագությունը՝ չնայած ուժեղ սառնամանիքին և քամուն: Այդ ընթացքում երկրորդ օդաչուն միջադեպի արդյունքում գրեթե քշվել է դեպի կոտրված պատուհանը:
«Դիմապակին անսպասելիորեն ջարդվեց, և հզոր աղմուկ բարձրացավ: Երբ ես կողք նայեցի, նկատեցի, որ երկրորդ օդաչուն քիչ էր մնում դուրս թռչեր պատուհանից: Բարեբախտաբար, անվտանգության գոտիները կապված էին»,- պատմել է օդաչուն:








































