Նիգերիայի ափերին՝ Ատլանտյան օվկիանոսում, ջրասուզակները փրկել են տղամարդու, որը գրեթե 3 օր անցկացրել է խորտակված նավում՝ 30 մետր խորության վրա, հայտնում է russian.rt.com-ը:
Ուժեղ քամու հետևանքով փրկարարները չէին կարողանում մոտենալ նավին: Դեպքի վայր հասնելով՝ նրանք մտածում էին միայն զոհերի մարմիններ գտնելու մասին, սակայն նրանց ուղղությամբ հանկարծ ձեռք էր ձգվել:
Նավի անձնակազմի 12 անդամներից ողջ էր մնացել միայն խոհարարը:
Նա հայտնվել էր նավի խցիկներից մեկում, որտեղ օդ է եղել ու մի քանի շիշ հանքային ջուր: Դեպքը տեղի է ունեցել դեռ 2013թ. մայիսին, սակայն կադրերը միայն հիմա են հայտնվել:





































