Իտալացի գեղանկարիչ Ամեդեո Մոդիլյանիի «Մերկ պառկած կինը» (1918) կտավը Նյու Յորքի Christie’s աճուրդում վաճառվել է 170,4 միլիոն դոլարով: Այսպիսով, կտավը աճուրդով վաճառված ամենաթանկ ստեղծագործությունների վարկանիշային ցուցակի երրորդ հորիզոնականն է զբաղեցնում:

Նկարի նախնական 150 միլիոն դոլար էր գնահատվել: Աճուրդն ընդամենը ինը րոպե է տևել,- հաղորդում է Associated Press-ը: Կտավի համար ամենաբարձր գինն առաջարկել է Չինաստանից մի գնորդ:
Աճուրդով վաճառված նկարների վարկանիշային ցուցակում երկրորդ ամենաթանկ նկարը Պաբլո Պիկասոյի «Ալժիրցի կանայք» (1955) նկարն է, որ վաճառվել է 179,4 միլիոն դոլարով՝ 2015 թվականին: Դրանից երկու տարի անց՝ 450 միլիոն դոլարով աճուրդում վաճառվել է Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը»:











































