Առաջիկա տասնամյակում Աֆրիկան կարող է զրկվել փղերի թվաքանակի 20 տոկոսից, եթե որսագողության մակարդակը զգալիորեն չկրճատվի: Նման հայտարարությամբ են հանդես եկել կենդանիների պաշտպանությամբ զբաղվող CITES, TRAFFIC և IUCN կազմակերպությունների ներկայացուցիչները՝ փոխանցում է Vesti-ն:
Փորձագետների գնահատականներով՝ անցած տարի մայրցամաքի տարբեր կետերում 22 հազար փիղ է ապօրինաբար սպանվել: Ինչպես նշում են մասնագետները՝ որսագողությունը հասել է անթույլատրելի բարձր մակարդակի: Բնապահպանական կազմակերպությունների փորձագետները ստիպված են ուղիներ փնտրել՝ նպաստելու աֆրիկյան փղերի ոչնչացման մակարդակի նվազեցմանը: Որսագողությանը խթանում է Ասիայում փղոսկրի աճող պահանջարկը:
Կենտրոնական Աֆրիկայում իրավիճակը գնահատվել է առավել սուր, քանի որ այնտեղ որսագողության հաշվարկային ցուցանիշը կրկնակի գերազանցում է մայրցամաքի միջին ցուցանիշը:
Վերջին 13 տարում փղոսկրի վաճառքի աճն անշեղորեն աճում է: 2013-ին վաճառվել է 20 տոկոսով ավելի թանկարժեք հումք, քան 2011-ին:








































