Իրաքի խորհրդարանական ընտրություններում հաղթում է շիա առաջնորդ Մուքթադ աս Սադրի կուսակցությունը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ընտրական հանձնաժողովի տվյալները։
Մշակվել է արդեն ձայների 91 տոկոսը։
Նշվում է, որ Մուքթադ աս Սադրն ԱՄՆ-ի վաղեմի հակառակորդն է։ Ընտրությունների արդյունքում երկրորդ տեղում է շիա առաջնորդ Հադի էլ Ամիրին, որին սատարում է Իրանը։ Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Իրաքի գործող վարչապետ Հայդեր էլ Աբադիի քաղաքական ուժը։
Այս ընտրությունները Իրաքում առաջինն են՝ երկրում ԴԱԻՇ-ին ջախջախելուց հետո։










































