Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալթերն այսօր ընտրվել է 2014 թվականի համադաշնության նախագահի պաշտոնում: 53-ամյա քաղաքական գործիչը, որը ներկայացնում է լիբերալ կուսակցությունը, ստացել է քվեարկությանը մասնակցած 202 խորհրդարանականներից 183-ի աջակցությունը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Այդ պաշտոնում նա հունվարի 1-ից կփոխարինի Շվեյցարիայի ժողովրդական աջ կուսակցությունից պահպանողական Ուելի Մաուրերին: Նոր նախագահը կշարունակի ղեկավարել արտգործնախարարությունը և արդեն բազմիցս հայտարարել է, որ հենց արտաքին քաղաքական ուղղությունն է դառնալու գլխավոր իր նախագահության ընթացքում:
Բուրկհալթոներն այսօր Բեռնում մամլո ասուլիս կտա, որի ժամանակ կասի առաջնահերթ հանձնարարությունների մասին:
Շվեյցարիան խոհրդարանական դաշնային հանրապետություն է: Նախագահն ընտրվում է Դաշնային ժողովի կողմից Դաշնային խորհրդի անդամներից` մեկ տարի ժամկետով, առանց հաջորդ ժամկետում վերընտրման իրավունքի:









































