Անկարան հետ է կանչել իր դեսպաններին Վաշինգտոնից և Թել–Ավիվից՝ խորհրդատվության համար։ Դրա պատճառը Գազայի հատվածում Իսրայելի գործողություններն են դարձել, որոնց արդյունքում ավելի քան 50 մարդ է զոհվել։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի խոսքերով՝ որոշվել է Իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ գագաթնաժողով հրավիրել։
«Մենք նաև առաջարկում ենք ՄԱԿ–ի ԱԽ–ի արտահերթ նիստ հրավիրել։ Մենք բանակցություններ կվարենք շատ առաջնորդների հետ։ Վաղվանից սկսած մենք եռօրյա ազգային սուգ ենք հայտարարելու»,– ավելացրել է նա։











































