Բրիտանական New Look բրենդը մեծ չափսերի հագուստի գինը ավելի բարձր է գնահատել, քան նույն հագուստի միջին չափսերը՝ գրում է Metro-ն:
Մանրածախ առևտրի տեսուչ Մարիա Վասելը հայտնաբերել է որ մեծ չափսի տաբատը չորս դոլար ավելի արժե, քան նույն տաբատի միջին չափսը: «Այնպիսի տպավորություն է, որ ես խտրականության եմ ենթարկվում գիրության պատճառով:

Ինչո՞ւ պետք է մենք ավելին վճարենք միայն այն պատճառով, որ գեր ենք»,- վրդովվել է Վասելը:
Նրա խոսքով՝ արտադրողների արդարացումը, թե մեծ չափսի հագուստի համար ավելի շատ հումք է ծախսվում, խաբեություն է: Որպես ապացույց նա բերում է նույն բրենդի՝ բարձրահասակ մարդկանց և միջին հասակ ունեցողների համար կարված հագուստի նույն գինը:










































