Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ղրղզստանի նախագահ Սոորոնբեյ Ժեենբեկովի հետ։ Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը, վարչապետի օգնականներ Վարուժան Ներսեսյանը, Ռուբեն Ռուբինյանը և ԱԳՆ խորհրդական, ԱՊՀ վարչության պետ Արմեն Ղևոնդյանը։
Ղրղզական կողմից հանդիպմանը մասնակցում են ՂՀ փոխվարչապետ Ժենիշ Ռազակովովը, ԱԳՆ Էրլան Աբդիլդաևը, նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Դանիյար Սիդիկով, ՌԴ-ում Ղրղզստանի Բոլոտ Ութունբաևը, նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի փորձագետ Կալենդեր Մուլկուբատովը:











































