Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Ալավերդցի Վահագի գործով հայտարարվել է նախաքննության ավարտ. փաստաբանը պատրաստվում է դատի տալ Քննչական կոմիտեին

Ալավերդիում հայտնի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի՝ Ալավերդցի Վահագի մասով հարուցված քրեական գործով հայտարարվել է նախաքննության ավարտ։ Գործը ուղարկվել է դատախազություն մեղադրական եզրակացությունը հաստատելու համար, որից հետո կգնա դատարան։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վահագն Աբգարյանի պաշտպան Հակոբ Ճարոյանը։

Հիշեցնենք, որ նախաքննության ավարտից մի քանի օր առաջ Վահագն Աբգարյանի մեղադրանքը վերաորակվեց։ Վահագն Աբգարյանի վրայից հանվեց հանցավոր համագործակցություն ստեղծելու մեղադրանքը և Ռոման Մոսինյանի սպանության նախապատրաստությունը կազմակերպելը։

Նշենք, սակայն, որ այս երկու դրվագով մեղադրանքները հանելուց բացի, նոր մեղադրանքներ են առաջադրվել Ալավերդցի Վահագին։ Մասնավորապես, մեղադրանքին ավելացել է Քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանին կաշառք տալու դրվագը և Կամո Փիրուզյանի սպանությունը իրականացնելու համար Վլադիմիր Դավթյանին զենք տրամադրելը, որպեսզի պատվերը իրականացնի։

Այս մասով, սակայն, Ճարոյանի խոսքով, ոչ մի ապացույց չկա։ Միակ ապացույցը Վահագն Աբգարյանի աջ ձեռք համարվող Արթուր Մնացականյանի՝ Արկոյի ցուցմունքն է, որը, փաստաբանի խոսքերով, չի կարող բավարար լինել, քանի որ Արկոն հանցավոր համագործակցության մեջ է նախաքննական մարմնի հետ։ Վահագն Աբգարյանի դեմ ցուցմունք տալուց հետո Արկոն հայտնվեց ազատության մեջ։ Նրա ազատության մեջ մնալը, սակայն, կարող է երկար չտևել, քանի որ, մեր տեղեկություններով, Արկոյի դեմ բողոքներ են ներկայացվում իրավապահ մարմիններին խարդախությամբ գումարներ վերցնելու մասով։ Մեզ հասած տեղեկություններով՝ նա խաղամոլ է և Ալավերդիում տարբեր մարդկանցից խաբելով մեծ գումարներ է վերցրել։ Տուժածները պատրաստվում են դիմել իրավապահներին։

Հիշեցնենք, որ Վահագն Աբգարյանին մեղադրանք էր առաջադրվել հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու (ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մաս), Կ. Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու (ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետեր) և Ռ. Մոսինյանի սպանության նախապատրաստությունը կազմակերպելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետեր)։

Նրա պաշտպան Հակոբ Ճարոյանը պատրաստվում է հայց ներկայացնել ՀՀ Քննչական կոմիտեի դեմ իր պաշտպանյալի մասով ոչ ճիշտ, զրպարտիչ տեղեկություններ տարածելու մասով։ «Եթե իրենք չեն կարողանում ապացուցել նախապես առաջադրված մեղադրանքը, ապա կարող էին համբերել, քննություն իրականացնել և նոր հաղորդագրություններ տարածել, որոնք տարածվեցին մամուլով։ Առաջին իսկ օրվանից Քննչական կոմիտեն Վահագն Աբգարյանի մասին հաղորդագրություններ է տարածել, որոնք, փաստորեն, չեն համապատասխանել իրականությանը, որի համար իրենք պարտավոր են պատասխան տալ»,- ասաց Ճարոյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում