Մենք կիրականացնենք մեծ ներգաղթ և հայրենադարձություն, սակայն դա ժամանակ ու եռանդուն ամենօրյա ռեժիմով աշխատանք է պահանջում: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, լրագրողների հետ զրույցում նշեց առաջին անգամ Սփյուռքի նախարարի կարգավիճակում աշխատանքի ժամանակ Մխիթար Հայրապետյանը:
Նրա խոսքով, արդեն հիմա շրջանառվում է, որ շատերը վերադարձել են հայրենիք. «Հեղափոխության հաղթանակը իր հետ բերել է հույս, ինչը երկար ժամանակ բացակայում էր մարդկանց մոտ: Դրա շնորհիվ է, որ վերադառնում են: Հիմա եկել է պահը կոնկրետ քայլերով դա ամրապնդել: Մենք կկարողանանք մեր հայրենակիցներին առաջարկել վերադառնալ, երբ կստեղծենք այդ մթնոլորտը»,-ասաց Մխիթար Հայրապետյանը:












































