Տեխասում 43-ամյա Ջերի Մարտինը մահապատժի է ենթարկվել՝ մեղադրվելով փախուստի փորձի համար, ինչի հետևանքով բանտի աշխատակցուհի է մահացել, հայտնում է Associated Press-ը:
Դատավճիռն ի կատար է ածվել մահացու ներարկման միջոցով:
Ավելի վաղ 50 տարվա ազատազրկման դատապարտված Մարտինը փորձել է ևս մեկ բանտարկյալի հետ բանտից փախչել 2007-ի սեպտեմբերին: Փոխհրաձգություն է սկսվել, ինչի հետևանքով զոհվել է 59-ամյա Սյուզան Քենֆիլդը:
Մահվանից առաջ Մարտինը ներողություն է խնդրել մահացածի հարազատներից, որոնք գնացել են բանտ՝ տեսնելու մահապատիժը: «Ես չեմ սպանել նրան, ում դուք սիրում էիք: Դա դժբախտ պատահար էր: Ես չէի ուզում, որ դա տեղի ունենար: Ես ստանձնում եմ ողջ պատասխանատվությունը»,- ասել է նա: Ավելի վաղ բանտարկյալը հրաժարվել էր համաներման մասին դիմում ներկայացնել:








































