Saturday, 18 05 2024
«Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտ հայտնաբերվել է թմրամիջոց
Երևանյան պատվիրակությունն այցելել է Հայաստանի էսպլանադ, ծաղիկներ խոնարհել Կոմիտաս վարդապետի հուշարձանին
Երևանի նախկին քաղաքապետը հսկայական վնաս է հասցրել պետությանը
00:30
Հաջիևը և Բայդենի խորհրդականը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման հարցեր
Գերմանիայի ԱԳՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել երկխոսությունը
Երևան-Բաքու հաղորդակցության նոր խողողվակ է ձևավորվում
Գալստանյանը պնդում է՝ ծրագիր ունեն, օրակարգ ունեն, չեն շտապում
«Քրեորեն պատժելի» սահմանազատմամբ որևէ միլիմետր հող չի հանձնվել
Սրբազանի առաջնորդած հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել
Ընտրագույն հանդիպումներ ենք ունեցել, վաղը հրավիրված են քաղաքական բոլոր միավորները. Գալստանյան
Մեզ ասում են՝ արագացրեք, չեղավ, ճիշտ են ասում. Գալստանյան
Ինչպե՞ս Ալիևին վերադարձնել Նոր Կալեդոնիայից՝ Լեռնային Ղարաբաղ
Բագրատ Գալստանյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը
Մեղադրանք է առաջադրվել 7 մարդու, այդ թվում՝ «Հանրային ձայն» կուսակցության նախագահի կնոջն ու որդուն
Սրբազանը սեր բառը օգտագործելուց հետո ինչ-որ մեկին տականք կամ մարդասպան է անվանում՝չեզոքացնում է սերը
«ԵՄ-ն ՀՀ, ԱՄՆ-ի, Մոլդովայի իշխանություններին պետք է կոչ անի ապահովել բողոքի ցույցի իրավունքը»․ Զախարովա
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա մայիսի 17-ի համեմատ բարձրացել է 3 սանտիմետրով
ՀՀ և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներն անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին
Ձորագյուղում 2023 թվականին սուբվենցիոն 2 ծրագիր է իրականացվել
Վրաստանում ռուս-թուրքական սիներգիա՞
102-րդ ռազմաբազան մնացուկ է, որն այլևս անելիք չունի. պետք է վերադառնան տուն
Ճգնաժամ է ՌԴ ամբողջ հայ համայնքում. դրան հասցրել են գործարարները
Գերմանիայի Բունդեսթագից Հայաստան պատվիրակություն կայցելի
ԵՄ-ն ողջունում է առաջընթացը Հայաստան-Ադրբեջան սահմանների սահմանազատման գործընթացում
ՀՀ և Ավստրիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
21:20
Հունգարիայում ԵՄ-ին առաջարկել են Վրաստանից օրինակ վերցնել օտարերկրյա գործակալների մասին օրենքի հարցում
21:10
Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել
Ֆրանսիայի կարեւոր առաջադրանքն ու որոշումը Կովկասում
Պաշտպանության նախարարը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների գործնական փուլի ընթացքին
Փրկարարները Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղում ճանապարհը փակած բեռնատար են քարշակել

Մեկնարկ, որ դեռ տրված չէ

Վիլնյուսի գագաթնաժողովի հայաստանյան գնահատականներում, իհարկե` ոչ իշխանական շրջանակների, գերակշռում էին Հայաստանի տապալման մասին մեկնաբանությունները, որոնք, մեղմ ասած, հեռու չէին իրականությունից: Սակայն կարծեք թե քննարկումներից ու դիտարկումներից դուրս է մնացել մի շատ կարևոր հանգամանք, որով էր Հայաստանի համար հետաքրքրական լինելու Վիլնյուսը:

Խոսքն այն մասին է, թե ինչպիսին էր, ի վերջո, Հայաստանի հանդեպ լինելու Արևմուտքի վերաբերմունքը սեպտեմբերի 3-ից հետո ստեղծված իրավիճակում: Ի վերջո, սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանի մասով Վիլնյուսը, ըստ էության, այլ հետաքրքրություն չէր էլ ներկայացնում: Սակայն այս գլխավոր հանգամանքը մնացել է հետվիլնյուսյան քննարկումների և դիտարկումների շրջանակից դուրս: Միգուցե ժամանակը քիչ է անցել, և դեռ հասարակությունը և քաղաքական ակտիվ շրջանակները կվերադառնան այդ հարցին, և միգուցե այստեղ դեր խաղաց և այն, որ Վիլնյուսից անմիջապես հետո Հայաստանի ուշադրությունն ուղղվեց Պուտինի այցի կողմը, և այդ այցը, նաև այցի օրը տեղի ունեցած հասարակական ակտիվ բողոքի ակցիաները օրակարգում թելադրեցին իրենցը: Սակայն, միևնույն ժամանակ, այս ամենը համալրելով Վիլնյուսը, էլ ավելի են կարևոր դարձնում Հայաստանում Արևմուտքի հետագա քայլերի, դիրքորոշումների, վերաբերմունքի խնդիրը:

Ինչ է անելու Արևմուտքը Հայաստանի հետ: Ընդհանրապես, ինչ ենք մենք հասկանում Արևմուտք ասելով` արդյո՞ք սեպտեմբերի 3-ն ու դրանից հետո ստեղծված վիճակը չեն տարանջատում արևմտյան բևեռը տարբեր ենթաբևեռների կամ չեն խորացնում այդ տարանջատվածությունը՝ ԱՄՆ, Եվրամիության արևմտյան և արևելյան հատվածներ, Մեծ Բրիտանիա առանձին, Ֆրանսիա առանձին, Գերմանիա առանձին, ՆԱՏՕ առանձին: Այդ սուբյեկտները ունեն ռազմավարական ընդհանրություններ, սակայն ակնհայտ է նաև, որ տարբեր, այդ թվում` Հայաստանի վերաբերյալ հարցերում ունեն նաև տարաձայնություններ ու տարբեր պատկերացումներ: Դրա վկայությունն էր այն, որ սուբյեկտներից ամեն մեկը մի տոնայնությամբ և մի կերպ արձագանքեց Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարությանը ու Եվրամիության հետ Ասոցացումից հրաժարվելուն:

ԱՄՆ-ը, օրինակ, համեմատաբար հանգիստ տարավ այդ ամենը և նույնիսկ հայտարարեց, որ շարունակելու է Հայաստանին ցուցաբերվող աջակցությունները, նույնիսկ հայտարարվեց ԱՄՆ-Հայաստան հարաբերություններում ամենախոշոր ներդրման մասին՝ Որոտանի հիդրոէլեկտրակայանների կասկադում, որը ձեռք է բերում ամերիկյան ընկերությունը: Ֆրանսիան հայտարարեց, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է և ունի ընտրության իրավունք, ինչը չի խանգարի հայ-ֆրանսիական հարաբերությունները զարգացնելու իրենց հաստատակամությանը: Մեծ Բրիտանիան ևս բավական հանդարտ էր արձագանքել: Դա չես ասի Արևելյան Եվրոպայի երկրների՝ Շվեդիայի, Լեհաստանի, Լիտվայի ներկայացուցիչների մասին, որոնք բավական ցցուն հիասթափություն հայտնեցին, միևնույն ժամանակ բավական բաց տեքստով խոսեցին Ռուսաստանի ճնշումների մասին: Այս ամենը վկայում է մի բանի մասին՝ նշյալ սուբյեկտներից յուրաքանչյուրը ունի իր պատկերացումներն ու շահերը, և քանի որ իրավիճակը, այսպես ասած, ոչ ստանդարտ է, ապա այդ տարաձայնություններն էլ կարող են ավելի ակնառու լինել իրենց դրսևորումներում:

Ի վերջո, Արևմտյան Եվրոպայի երկրները մի խնդիր ունեն Ռուսաստանի հետ, ունեն տարբեր շահեր և հարաբերությունների անհրաժեշտություն, Արևելյան Եվրոպայում ունեն բոլորովին այլ խնդիր, ավելի ռադիկալ են տրամադրված Ռուսաստանի դեմ, որովհետև անմիջականորեն գտնվում են Ռուսաստանի հարևանությամբ և շատ մոտ են զգում «սապոգի» ձայնն ու հոտը: Իսկ այս տարաձայնություններն ու տարբեր պատկերացումները, տարբեր շահերն ու ինչու չէ՝ տարբեր վախերը անկասկած կանդրադառնան Հայաստանի հետ հարաբերությունների վրա: Այս իմաստով, Վիլնյուսը գոնե նախնական պատասխան պետք է տար, սակայն այդ պատասխանը կամ չեղավ, կամ այնքան աննշմար էր, որ հնարավոր չեղավ նկատել: Սակայն պետք չէ բացառել նաև շատ նուրբ ակնարկների հանգամանքը, քանի որ կան ակնառու տարաձայնություններ ու տարընթերցումներ Հայաստանի հետ ապագա հարաբերությունների վերաբերյալ, Եվրամիությունը միգուցե կարող էր շատ նուրբ ակնարկներ անել այդ հարաբերությունների հետագան կառուցելու մասով: Ահա սրա համար է, որ ոչ միայն չէր խանգարի, այլ երևի թե անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել, թե ինչ կատարվեց Վիլնյուսում:

Մի գլուխը լավ է, երկուսն ավելի լավ, հետևաբար` ինչքան շատ գլուխներ զբաղված լինեն Վիլնյուսը «մանրադիտակով» անցկացնելով, այդ թվում` կուլիսային և առաջին հերթին կուլիսային զարգացումները, այդքան մենք ավելի ամբողջական և հիմնավոր պատկեր կունենանք, որը թույլ կտա նաև Հայաստանի ապագայով մտահոգ հասարակական-քաղաքական շրջանակների մասով անել իրավիճակի ճիշտ վերագնահատում և հետևություններ: Ակնհայտ է, որ այս մասով Եվրոպայում էլ կարիք ունեն հասկանալու, թե ի վերջո Հայաստանում իշխանությունից դուրս շրջանակներում ինչ պատկերացումներ կան Եվրոպայի և ընդհանրապես Արևմուտքի հետ հարաբերություն կառուցելու առումով:

Թե ինչ է ուզում իշխանությունն Արևմուտքից ու ընդհանրապես կյանքից, այնտեղ վերջնականապես հասկացան սեպտեմբերի 3-ին: Բայց, բարեբախտաբար, արևմտյան հանրությունը Հայաստանի հանդեպ իր վերաբերմունքի նոր կոնցեպտը չի փորձում մշակել զուտ իշխանության ուզածի հիման վրա: Այլապես կարող ենք ասել, որ Հայաստանին շատ տխուր հեռանկար կսպառնար: Արևմուտքի վերաբերմունքի առումով շատ բան կախված կլինի նաև նրանից, թե ինչ է ուզում և պատկերացնում հասարակությունը: Այսինքն` Վիլնյուսը պետք է հանդիսանար փոխադարձ վերաճանաչման գործընթացի մեկնարկ: Բայց այդ մեկնարկը դեռևս տրված չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում