Ծնունդով Ռիո–դե–Ժանեյրոյից Մարսիո Միզել Մատոլիասը՝ «թագավոր» մականունով, ծովափին ավազե դղյակ է կառուցել, որտեղ ապրել է 22 տարի։ Նրա համար ոգեշնչման աղբյուրներ են հանդիսացել Անտոնիո Գաուդիի և Օսկար Նիմեյրայի ճարտարապետությունը։

Ի սկզբանե՝ Մատոլիասը չի նախատեսել ապրել իր ամրոցում և ցանկացել է օգտագործել այն որպես գրախանութ։ Սակայն ավելի ուշ նա իր մշտական բնակության վայրից տեղափոխվել է ավազե շինություն։
https://www.youtube.com/watch?time_continue=5&v=FEHgQiJhl8k
Բրազիլացին ուտելիք է պատրաստում էլեկտրական սալիկի վրա՝ իր տան դրսի կողմից և վճարում է լոգանք ընդունելու հնարավորության համար՝ ճանապարհի մյուս կողմում գտնվող հրշեջ կայանում։ Իր ժամանակը նա ծախսում է ընթերցանության, գոլֆ խաղալու և ամրոցը կատարելագործելու վրա։












































