ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Twitter-ի իր էջում կրկին անդրադարձել է 2015-ին Իրանի և «միջնորդ վեցյակի» (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջև կնքված պատմական միջուկային համաձայնագրին՝ պնդելով, որ փաստաթուղթը հնարավորություն է տվել Իրանին ավելի քան 40 տոկոսով ավելացնել երկրի ռազմական բյուջեն:
«Օբամայի օրոք միջուկային համաձայնագրի կնքումից ի վեր Իրանի ռազմական բյուջեն ավելացել է 40 տոկոսով, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ համաձայնագիրը մեծ կեղծիք էր: Բայց դա այլևս այդպես չէ»,- գրել է 71-ամյա ղեկավարը:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին նախագահ Թրամփը պաշտոնապես հայտարարել էր միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին:








































