Վերջին շրջանում տեղի ունեցախ հեղափոխական գոծողությունները մեծ ցնցումներ էին: Ցնցումներից հետո բացվում են լայն գործունեության պատուհաններ: Այդ պատուհանները պիտանի աշխատելու հնարավորություններ են ստեղծում, մոտ մեկ տարի անց կամաց- կամաց փակվում են:
Ինձ թվում է այս ցնցումը մեզ մոտավորապես 1 տարի ժամանակ է տալիս, որ կարողանանք հասցնել տարբեր լծակներ ստեղծել գրեթե բոլոր պաշտոնյաների վրա ճնշում գործադրելու համար, նկատի ունեմ հասարակական կազմակերպություններ, մասնագիտական, չվաճառված, չծախված ու իշխանությունների տակ չծալված արհմիություններ, ռազմաքաղաքական ակումբներ, քաղաքական անալիտիկ ակումբներ: Եթե մեր բավականին թամբալ ժողովուրդը կարողանա դրանք ստեղծել, այդ պատուհանների փակվելը կկարողանանք երկարացնել 4-5 տարով և կկարողանանք կարգին զարգացած հասարակություն ձևավորել, որը թույլ չի տա, որ ինչ-որ ղեկավար իրեն սխալ ճանապարհով տանի կամ կործանարար որոշումներ ընդունվեն: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր- հրամանատար Վովա վարդանովը:
Անդրադառնալով վարչապետի կողմից տարբեր գերատեսչություններում վերջին նշանակումներին՝ մեր զրուցակիցը ներկայացրեց իր դիտարկումները: Նրա խոսքով՝ ժողովուրդը գիտի, որ երբ գողանում են, գործերը լավ առաջ չեն գնում, և այս փոփոխությունները պետք է արվեն, որ ոչ թե կոռուպցիոն ռիսկերի նվազում լինի, այլ դաժան պատիժներ սահմանեն կոռուպցիայի համար: Ժողովուրդն առաջին հերթին սպասում է, որ չգողանան:
Պաշտպանության նախարարի պաշտոնում Դավիթ Տոնոյանի նշանակման վերաբերյալ Վ. Վարդանովը նշեց, որ նա իրեն դրսևորել է որպես հմուտ ադմինիստրատոր և ինչ-որ տեղ նաև որպես հմուտ զինվորական ու ռազմական գործիչ: «Լավ չի լինի, եթե պաշտպանության նորանշանակ նախարարը աշխատանքից հեռացնի «վիգենականներին»՝ առանց նայելու, որ նրանք պիտանի գործ են անում»,- ընդգծեց Վ. Վարդանովը:
Մանրամասները՝ տեսանյութում:






































