Օրլիից Ամստերդամ ուղևորվող ավտոբուսում ձերբակալել են տղամարդու, որի ստամոքսում կոկաին է եղել: Այս մասին հաղորդում է Leparisien-ը:
Մաքսայինի աշխատակիցների ուշադրությունն է գրավել տղամարդու անսովոր պահվածքը: Ստուգման արդյունքում պարզվել է, որ նրա ստամոքսում կա 1,7 կգ կոկաին: Սև շուկայում այդ քանակությամբ թմրանյութն արժե մոտ 70 հազար եվրո:

Տղամարդը, որը վաղուց ապրում է Նիդեռլանդներում, փորձել է հետքերը կորցնել: Նա հյուրընկալվել է հայրենիքում, իսկ Ամստերդամ որոշել է վերադառնալ բարդ երթուղով: Գայանայից նա թռչել է Ֆրանսիա, որտեղ ավտոբուս է նստել մինչև Նիդեռլանդներ, չնայած կարող էր Սուրինամայից ուղիղ չվերթով մեկնել մինչև Հոլանդիայի մայրաքաղաք:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:









































