34-ամյա Մուհամմեդ Ալին ձերբակալվել է այն բանից հետո, երբ նրա զոհը իր սեփական հեռախոսում հայտնաբերել է բռնաբարության տեսաձայնագրությունը: Բրիստոլում (Մեծ Բրիտանիա) տեղի ունեցածի մասին հաղորդում է Mirror-ը:
Աղջիկը ոստիկանությանը պատմել է, որ նույնիսկ չի կռահել տեղի ունեցածի մասին մինչ այն պահը, երբ իր հեռախոսում դիտել է տեսանյութը: Նա կասկածում է, որ հանցագործության պահին նա գտնվել է հանգստաբերների ազդեցության տակ:
Ուշագրավն այն է, որ հենց ինքը՝ բռնարարն է նկարահանել իրեն մերկացնող տեսանյութը զոհի բջջային հեռախոսում և մեկնաբանել է տեղի ունեցածը. «Քանի դեռ դու քնած ես, ես քեզ բռնաբարում եմ»:

Ձերբակալությունից հետո պարզվել է, որ Մուհամմեդ Ալին նախկինում դատապարտված չի եղել սեքսուալ հանցագործության համար, սակայն վաղուց կախվածության մեջ է հերոինից:
Բռնաբարության ժամանակ եղե՞լ է նա արդյոք թմրանյութի ազդեցության տակ՝ հայտնի չէ, իսկ ահա նրա զոհը ամենայն հավանականությամբ անգիտակից վիճակում է եղել թմրանյութերի և այլ դեղամիջոցների համադրման պատճառով:
Բրիստոլի դատարանը տղամարդուն դատապարտել է 8 տարվա ազատազրկման:











































