RAND Corporation-ի նոր հետազոտության համաձայն՝ ամերիկացիները ժամանակ առ ժամանակ իրենց աշխատանքը համարում են նյարդային և պոտենցիալ վտանգավոր: Հարցված աշխատակիցներից յուրաքանչյուր չորրորդը հայտարարել է, որ իրենք ուղղակի ժամանակ չեն ունենում իրենց պարտականությունները կատարելու համար, իսկ կեսը (50,1%) ստիպված է աշխատանքն ավարտել անձնական ժամերի հաշվին: Սակայն ամերիկացիների առողջությանը սպառնում է ոչ միայն ծանրաբեռնված աշխատանքը. Աշխատանքային ժամերին նրանք տառապում են մեծ աղմուկից (41,7%), որի ժամանակ անհնար է խոսել, ծխարձակունից (23,5%) և կողմնակի տատանումներից (20,2%):
Յուրաքանչյուր հինգերորդ ամերիկացի բախվում է նաև վիրավորանքների, սպառնալիքների, արժանապատվությունը խոցող վերաբերմունքի: Ամենից անպաշտպանը 35-ից ցածր տարիքի ամերիկացիներն են, սակայն ֆիզիկական բռնություն ամենից հաճախ կիրառում են 35-49 տարեկան աշխատակիցների նկատմամբ:
Այս ամենը նրանք հաղթահարում են գործընկերների հետ ջերմ հարաբերություններով: Ամերիկացիների մոտավորապես 57,9%-ը իրենց ղեկավարին անվանել են «աջակիցներ», իսկ 56,4%-ը սերտ հարաբերություններ ունի իր գործընկերների հետ:







































